Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. Պեսկով
Հայաստան

Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն»

Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, եւ Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձեւավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը:Նշվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:

«Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, եւ ուղեկցվում են ոստիկանության կողմից դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով, ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռեւանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է:


Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբեւէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից:

«Ժառանգությունը» համոզված է, որ ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության եւ լյուստրացիայի գործիքակազմը: Տպավորություն է առաջանում, որ նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական եւ հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ գործոններով: Այլապես քաղաքական ի՞նչ բացատրություն կարելի է տալ 1996, 2003 եւ 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փորձերն անուշադրության մատնելու միտումը: Ներքաղաքական շարունակվող զարգացումներն ապացուցում են, որ 2013 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական զարգացումներում Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտիմեկյան արյունալի դեպքերի վտանգավոր կրկնությունից:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորը իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սեւ ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ

կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության եւ ինքնիշխանության հիմքերն են սասանվում:

Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը եւ սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որեւէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության եւ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների հանգուցալուծումը եւ համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձեւավորումը»,- նշվում է հայտարարությունում: