Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. Պեսկով
Հայաստան

«Զենքով ի՞նչ կապիկություն ես անում». Կրակոցներ Արտաշատում՝ «թարս» հայացքով նայելու պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արայիկ Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 22-ամյա Արայիկ Հայրապետյանը մեղադրվում էր զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Արայիկ Հայրապետյանն իր ընկեր Վահեի մեքենայով երթևեկել է Արտաշատում: Օգոստոսի 23-ի փողոցով ընթանալիս նա տեսել է փողոցով քայլող Քլայդ Հ.-ին: Արայիկին թվացել է, թե Քլայդն իրեն նայեց «խոժոռ հայացքով»: Նա կանգնեցրել է ընկերոջ մեքենան, դուրս է եկել մեքենայից, մոտեցել է Քլայդին ու պարզաբանում է պահանջել:

Պայմանավորվել են պարզաբանումը կատարելու համար հանդիպել Արտաշատի Մյասնիկյան փողոցում՝ հիվանդանոցի հարևանությամբ Արայիկ Հայրապետյանենց պատկանող շինության բակում:

Հուլիսի 15-ի կեսգիշերին Արայիկ Հայրապետյանն ընկերների հետ գնացել է հիշյալ տարածք: Այդ ընթացքում Արայիկի ընկերներից մեկը վերջինիս հանձնարարությամբ շորով փաթաթված ինչ-որ առարկա է հանել ավտոտնակից, դրել է Արայիկի ընկերներից մեկի մեքենայի հետևի նստատեղին, այդ առարկան տարել է այնտեղ, ուր արդեն գտնվում էր Արայիկը, հանձնել է վերջինիս:

Քիչ անց հանդիպման վայր է եկել Քլայդը իր եղբոր ու մի քանի ընկերների հետ:

Երբ նրանք մոտեցել են, Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, անհայտ տեսակի ինքնաձիգը ձեռքին ընդառաջ է գնացել Քլայդին ու ընկերներին, վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում խուլիգանական գործողություններ կատարելով՝ գործադրել է ինքնաձիգը: Քլայդի ընկերներից՝ Վաղարշակ Մ.-ն ասել է. «Զենքով ի՞նչ ես կապիկություն անում»:

Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, բռունցքով հարվածել է Վաղարշակի դեմքին, ինչից հետո Քլայդն ու նրա ընկերները հարվածներ են հասցրել Արայիկին: Նա վայր է ընկել: Խառը ծեծկռտուք է ընթացել:

Ըստ դատական ակտի՝ անհայտ անձը դանակով ծանր վնաս է հասցրել Վաղարշակին: Հավաքվածների մի մասը փորձել է բաժանել կռվողներին, բայց շարունակվող կռվի ժամանակ Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի՝ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Գնդակներից մեկը դիպել է Արտաշատի Մյասնիկյան փողոցով ընթացող՝ Սուրեն Մ.-ի վարած «Լեքսուս» մեքենային, որում գտնվում էին չորս ուղևորներ: Գնդակներից մեկն էլ դիպել է դեպքի պահին տվյալ վայրում կայանված «Մերսեդես» մեքենային՝ վնասվել է մեքենան ու ղեկին նստած Արթուր Հ.-ի ձախ բազկի շրջանում պատճառվել է թեթև վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:

Արձակված կրակոցներից վախեցած մարդիկ փախել են:

Արայիկ Հայրապետյանը հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել 2016 թվականի դեկտեմբերին: Նախաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Վաղարշակ Մ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե վիճաբանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, դեպքի վայրում չի գտնվել, մարմնական վնասվածքները ստացել է փողոցում քարերի վրա անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:

Դատական քննությանը Վաղարշակ Մ.-ի մասնակցությունն ապահովել հնարավոր չի եղել: Դատարանն այս մասով սահմանափակվել է միայն նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Արթուր Հ.-ն նախաքննության ընթացքում հայտնել է, թե ինքը հիշյալ վիճաբանությանը չի մասնակցել: Իր «Մերսեդես» մեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով ընթացել է դեպի Երևան: Առջևից ընթացող «Զիլ» մեքենայի հետնամասից պոկված քարը դիպել է իր մեքենայի դիմապակուն, ապակին փշրվել է, կոտրված ապակու կտորներից վնասվել է իր ձախ բազուկը: Ինքը գնացել է Երևան, Նար-Դոսի փողոցում փոխել է մեքենայի դիմապակին, այդ ժամանակ նաև ձախ ուսով հարվածել է մեքենայի անկյունային հատվածին ու քերծվածք է ստացել…

Արթուր Հ.-ի ներկայությունը դատական քննությանը նույնպես հնարավոր չի եղել ապահովել, այս մասով ևս դատարանը սահմանափակվել է նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրն իր հոր ճնշումը բարձրացել էր, իր «Լեքսուս» մեքենայով հարազատների հետ նրան տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց: Երբ հոր հետազոտությունն ավարտվել է, ցանկացել են տուն վերադառնալ: Մեքենայով հիվանդանոցի փողոցից աջ թեքվելիս նկատել է հավաքված մարդկանց, որոնք այսուայն կողմ էին վազում, մի մասը այնտեղ կայանված մեքենաներն էր նստում: Իր մեքենայի մեջ ուժեղ գմփոց է լսվել: Քանի որ ընտանիքի անդամներն ու հիվանդ հայրը մեքենայի մեջ էին, նրանց անվտանգության համար անհանգստանալով՝ մեքենան չի կանգնեցրել: Բավական ճանապարհ անցնելուց հետո է կանգնեցրել ու տեսել է, որ մեքենայի հետևի ապակին, աջ կողքի փոքր պատուհանի ապակին ջարդված են: Ուշ ժամ էր, այդ պատճառով միայն առավոտյան է գնացել ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Հետո ոստիկաններից ու փորձագետներից տեղեկացել է, որ մեքենան վնասվել է զենքից արձակված կրակոցի հետևանքով: Իր ընտանիքի անդամները վնասվածքներ չեն ստացել: Չնայած ինքը նյութական վնաս է կրել, բայց բողոք, պահանջ չունի:

Փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ դեպքի վայրում գտնված մեքենաները, Արթուր Հ.-ի ձախ բազուկը վնասվել են հրազենային կրակոցներից:

Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, պատռված անթև մայկա, սառը զենք չհանդիսացող տուրիստական դանակ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրի համար նախատեսված, գործարանային արտադրության 5,45/5,54 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված պարկուճ:

Այս գործով դատարանը, փաստորեն, չի կարողացել ապահովել տուժողների ու վկաների մի մասի ներկայությունը, վկաների մի մասն էլ, որ նախաքննության ժամանակ ասել էր, թե Արայիկի ձեռքին զենք է տեսել, դատարանում հայտնել է, թե Արայիկի ձեռքին զենք չի տեսել…

Դատարանը վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դրանց համակցությամբ հաստատված է գնահատել Արայիկ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները:

Արայիկ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Արայիկ Հայրապետյանի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակը՝ 1 տարի 6 ամիս 12 օրը, և թողնվել է կրելու 2 տարի 11 ամիս 18 օր ազատազրկում:

Արայիկ Հայրապետյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է մնացած պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Հ. Նիկողոսյանը: Նա պահանջել էր պատժի մասով՝ խստացման առումով փոփոխել դատավճիռը, Արայիկ Հայրապետյանին դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցել անազատության մեջ գտնված 1 տարի 6 ամիս 12 օր ազատազրկումը, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 տարի 11 ամիս 18 օր ժամանակով:

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը հիմնավորեց բերած բողոքը՝ նշելով, թե առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ըստ մեղադրողի՝ դատարանի սահմանած պատիժը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումը, «ի զորու չէ ապահովելու պատժի նպատակների իրագործումը»:

Դատախազի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները գնահատել է որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ ու նշանակել է ակնհայտ մեղմ, կատարված արարքին անհամաչափ պատիժ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության համար նշանակել է նախատեսված նվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում:

Դատախազը նշեց՝ գտնում եմ, որ եթե առաջին ատյանի դատարանը պատշաճ ընթացակարգով վերլուծեր ու գնահատեր գործի շրջանակներում Արայիկ Հայրապետյանի դիտավորության ձևը, հանցագործության գործիքներն ու միջոցները, փաստացի պատճառված վնասի բնույթը և այլ հանգամանքներ՝ օրինակ՝ Հայրապետյանը բնակավայրում ուղղակի դիտավորությամբ կիրառել է ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող ինքնաձիգը, զենքի գործադրման արդյունքում բացի վիճաբանության մասնակիցներից տուժել են նաև պատահական անցորդներ՝ մարդիկ, որ ընտանիքով հիվանդանոց էին գնում, վախի ու տագնապի մեջ են եղել դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ապա դատարանը կգար հետևության, որ նշված հանգամանքները բարձրացնում են Հայրապետյանին մեղսագրված արարքների ու նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, և 4 տարի 6 ամիս ազատազրկումը համաչափ չէ կատարված արարքին:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպան Վ. Դանիելյանն առարկեցին վերաքննիչ բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Ն. Հովակիմյան, Ա. Ազարյան կազմով, մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: