Արմեն Աշոտյանը Լենա Նազարյանին բանավեճ-քննարկման է հրավիրում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարծես թե, հեռակա փոխհրաձգության մեջ են գտնվում:
Նախ Լենա Նազարյանը գրառում կատարեց՝ ուղղված Արմեն Աշոտյանին, թե վերջինս տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է, որ անհայտ պայմաններում ակտիվիստը (Վարդգես Գասպարին) ստացել է տուժողի կարգավիճակ։
Մինչդեռ, ըստ Լենա Նազարյանի, կա տեսանյութ, որտեղ միանշանակ երևում է, թե ինչպես է Արմեն Թավադյանը շիշը շպրտում տուժողի ուղղությամբ ու վնասում քունքը (կա դատաբժշկական փորձաքննություն), իսկ Արմեն Աշոտյանն ամբողջությամբ միանում է հայտարարության գնահատականին։
«Այսինքն խնդիր չի տեսնում, որ մարդու առողջությանը դիտավորյալ վնաս են պատճառում։ Սակայն, հաջորդ իսկ գրառմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է շարունակաբար բաժանարար պատեր կառուցելու, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա։
Ուրեմն զազրելի է ոչ միայն մարդու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, քաղաքական ընդդիմախոսի վրա հարձակվելը, քաշքշելը, վիրավորելը, այլ նաև նման պահվածք կատարած անձանց տարբերակելը։ Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները»,- գրել է Նազարյանը։
Այս գրառումից քիչ ուշ հաջորդում է Արմեն Աշոտյանի գրառումը.
«Լենա Նազարյանը քիչ առաջ անդրադարձել է իմ այսօրվա գրառումներին։
Սա էլ իմ արձագանքը։
Հ.Գ. Անպարկեշտ եւ վիրավորական կարծիքները վերացվելու են»։



















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար