Երևանում տեղադրվող նոր կրպակը կապամոնտաժվի. քաղաքապետի խոսնակ
Երևանի Իսահակյան-Աբովյան խաչմերուկում տեղադրվող նոր կրպակը, եթե ոչ այսօր, ապա վաղը կապամոնտաժվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ տնտեսվարողն իրեն պատկանող տարածքում զովացուցիչ ըմպելիքի ժամանակավոր վաճառքով զբաղվելու համար դիմել է կենտրոն վարչական շրջանի ադմինիստրացիա, որտեղից չեն առարկել:
«Այնինչ, տաղավարի փոխարեն տեղադրել են կրպակ, այն էլ ոչ այն տարածքում, որի համար դիմել էին: Կրպակը եթե ոչ այսօր ապա վաղը ապամոնտաժված կլինի»,- ասաց Հ. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ միջադեպի մասին արձագանքել էին «Լույս» խմբակցության ներկայացուցիչներ Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը։
«Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։ Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»,–գրել էր Թեհմինա Վարդանյանը։
Դավիթ Խաժակյանն էլ գրել էր, որ քաղաքապետը պարբերաբար կրկնում է, որ այս կամ այն խնդիրը ժառանգություն է և որ դրանք լուծելու համար շատ ժամանակ է պետք։ «Ահա և հերթական ժառանգությունը՝ մայրաքաղաքի սրտում կրպակ տեղադրելու գործելաոճը։ Քաղաքի տեսքի աղճատման մոտեցումն էլ է ժառանգվել Հայկ Մարությանին»,– գրել էր նա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել