Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում են նոր վաճառում գյուղացու վրա. Հրաչ Բերբերյան
Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում ոռագման համակարգերի եւ դրանց վարձավճարներին։
Նրա խոսքով անհասկանալի են այն նորմատիվները, որով հաշվարկվում է, թե 1հա–ի համար, որքան պետք է վճարվի։
«Բազմիցս դիմել ենք վարչապետին այդ նորմատիվները ճշտելու համար, ամեն մի բույս իր ոռոգման նորմատիվն ունի եւ դրան որ փոխվարչապետը, ոչ նախարարությունը, ոչ ոք ուշադրություն չեն դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում»,– ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով ոռոգման համակարգում շատ սխալ որոշումներ են կայացվել։
«Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում են նոր վաճառում գյուղացու վրա։ Այս խայտառակությունը, ե՞րբ պետք է վերջանա»,– եզրափակեց Բերբերյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել