Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներ
Հայաստան

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ աղմկահարույց օրինագծի հարցով ՍԴ դիմելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի հետ, որը մեծ աղմուկ էր առաջացրել:

Հիշեցնենք, որ այն ժամանակվա ԱԺ երեք խմբակցությունները հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փոփոխություններ էին կատարվում «ԱԺ կանոնակարգ» օրենքում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա հեղափոխության դեմ ուղղված օրինագիծ է եւ կոչ էր արել հանրությանը գալ ԱԺ շենք ու շրջափակել այն: Ի վերջո, օրենքն ընդունվեց, սակայն ՀՀ նախագահը չստորագրեց այն, այլ դիմեց ՍԴ դրա սահմանադրականության հարցով: Օրերս ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել այդ օրենքը:


ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հայտարարության մեջ ասվում է հետեւյալը.

«Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու եւ հստակեցնելու: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լուծում տվեց նշված խնդիրներին՝ այդ թվում հստակ մեկնաբանելով մի շարք սահմանադրական նորմեր, որոնք այլեւս իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:

Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի դիմումի քննության եւ որոշումն ընդունելու համար պահանջվել է ավելի քան 5 ամիս, որի արդյունքում սույն թվականի ապրիլի 19-ին կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում (26 էջ)՝ հատուկ կարծիքով:

1. Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի առաջին կետով, մասնավորապես, արձանագրվել են Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում առաջացող վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ եւ իրավական-կառուցակարգային ռիսկերը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի դիմումի 1-ին կետում տեղ գտած դիտարկմանն անդրադառնալով՝ Սահմանադրական դատարանն՝ իր 2019թ. ապրիլի 19- ի ՍԴՈ - 1454 որոշման իրավական դիրքորոշման մեջ մասնավորապես նշել է. «...Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, թեեւ վարչապետի ընտրության հարցի առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաեւ օբյեկտիվ պատճառները, կարող է տարբեր կանոնակարգումներ ամրագրել, սակայն այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության եւ վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում, Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտելու միջոցով, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:

2. Հանրապետության նախագահի վերոնշյալ դիմումով բարձրացվում էր հետեւյալ կետերի վերաբերյալ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

ա) մասնավորապես, օրենքի նախագծի Հանրապետության նախագահի դիմումով վիճարկվող դրույթում օգտագործված էր հետեւյալ արտահայտությունը՝

«...պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաեւ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով...», որն էլ առաջացրեց տվյալ եզրույթի իրավական բովանդակության որոշակիության հարցը: Այդ խնդիրը, որպես վիճելի իրավական հարց, դարձել էր բազմաթիվ իրավաբանների քննարկումների առարկա:

Հանրապետության նախագահի կողմից բարձրացված այս հարցի վերաբերյալ նույնիսկ արձանագրվել է Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիք: Հատուկ կարծիքով, մասնավորապես, արձանագրվում է, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:

բ) «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի այդ պահին գործող խմբագրության մեջ առկա էր եւ առաջարկվող փոփոխություններում էլ նույնությամբ արտացոլված եւ վերահաստատված էր առերեւույթ կարեւոր իրավական բաց, որի վերաբերյալ վերջնական՝ համապարտադիր մեկնաբանում կարող էր տալ բացառապես Սահմանադրական դատարանը: Ուստի Հանրապետության նախագահի դիմումի վերջին կետով բարձրացված հարցի նպատակն էր վիճարկվող դրույթի սահմանադրական բովանդակության բացահայտումն ու Սահմանադրությանը համապատասխանության ստուգումը: Օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկման եւ իրավունքի բացի հաղթահարման առումով Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտված դիրքորոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա հանդիսանալ այն դեպքերում, «երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձեւավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»:

Մինչդեռ վերոնշյալ խնդրով Սահմանադրությամբ ու օրենքներով, ներառյալ օրենքի փոփոխություններով, որեւէ պրակտիկ լուծում առերեւույթ նախատեսված չէր այն մասով, թե Ազգային ժողովի հատուկ նիստի չկայացած համարվելու պարագայում ինչպես է հնարավոր վարչապետի առաջին ընտրության հարցն ավարտել քվեարկությամբ, որն էլ իր հերթին, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առերեւույթ պարտադիր նախապայման է երկրորդ փուլով ընտրություն իրականացնելու համար: Արդյունքում՝Սահմանադրական դատարանը մեկնաբանել է 149-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ հստակեցնելով դրա իրավական բովանդակությունն, ու այդ մեկնաբանությունն այժմ հանդիսանում է իրավական համակարգի բաղկացուցիչ մասը:

Ցանկանում ենք շեշտել նաեւ, որ նախագահական նստավայրի դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով ունի դժգոհություններ, դիտարկումներ կամ առաջարկներ Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություն¬ների իրականացման վերաբերյալ, եւ Հանրապետության նախագահը միշտ պատրաստ է լսել բոլորի կարծիքները: