Գլխավոր դատախազը իր ձեւակերպումներով սպառնում էր դատարանին. Արամ Օրբելյանը՝ Դավթյանի ելույթի մասին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցը քննող դատավորի համար շատ ավելի բարդ է որոշում կայացնել, քանի որ հարցի քննությունն ընթացել է դռնբաց նիստի պայմաններում, եղել է հրապարակային եւ թափանցիկ։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Պաշտպանը նկատեց, որ երեկ կայացած դատական նիստում մեղադրանքի կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված ընթացակարգ կա, որ կողմերը ելույթները պետք է զույգ լինեն։
Չնայած այս հանգամանքին, Օրբելյանը դատավարությունը բավականին թափանցիկ եւ նորմալ է գնահատում։
Անդրադառնալով դատախազների երեկվա ելույթներին Օրբելյանը նշեց, որ իրենք կողմ են, որ գլխավոր դատախազը ներկա լինի եւ անձամբ ներկայացնի մեղադրանքը , սակայն ըստ նրա անօգուտ է, երբ դատախազը ներկայանում է առաջին եւ վերջին նիստին ։
«Ընդ որում, վերջին նիստին ներկայանում է այն ժամանակ, երբ քննարկվում է Արցախի երկու նախագահների երաշխավորության հարցը»,–ասաց նա նկատելով, որ դատախազն իր փակման խոսքում «համարյա սպառնում էր դատարանին իր ձեւակերպումներով»։
Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դատավորի կողմից անուղղակի սպառնալիք կարող է դիտվել մասնավարապես այն կոչերը, թե չհետեւել պաշտպանների դիրքորոշումներին.
«Դատախազը մի շարք արտահայտություններ արեց՝ նշելով, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է դատարանի վրա, նա է պատասխանատու եւ այլն»,–նշեց Խուդոյանը։
Անդրադառնալով պաշտպանների խոսքերը ձեւական որակելու դատախազների ելույթներին, Օրբելյանն ասաց.
«Երբ մենք ասում ենք, որ անձին չի պարզաբանվել մեղադրանքի էությունը , սա ոչ թե ինչ–որ բան ենք գտել ու փորձում ենք դրա վրա հիմնվել, այլ եթե անձը չգիտի, թե ինչում է մեղադրվում, չի կարող պաշտպանվել»։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում չորս օր քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել չլինելու հարցը։ Երեկ՝ մայսիսի 16–ին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մայիսի 18–ին ժամը 16:00–ին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել