Կառավարության ծրագրով արտերկրից բարձր վերարտադրության խոշոր եղջերավոր անասուններ կներկվեն. Հրաչ Բերբերյան
Կառավարությունը ծրագիր է մշակել, որով արտերկրից բարձր վերարտադրության խոշոր եղջերավոր անասուններ կներկվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, իրենց միավորումը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կօգնի գյուղացիներին արտերկրում ընտրել խոշոր եղջերավոր անասուններ, որոնք իրենց որակական հատկանիշներով բարձր կլինեն։
Բերբերյանը նշեց, որ օգնությունը կլինի խորհրդատվության տեսքով, որպեսզի նախկինի նման չկրկնվի հիվանդ կենդանիների ներկրումը։
«Անցած տարի, գյուղատնտեսության նախարարությունը Լիտվայից ներկրեց խոշոր եղջերավոր անասուններ, որտեղ մոտ 30 անորակ, կիսահիվանդ, երկրորդ ծնելիության անասուններ կային, որը հակասում էր պայմանագրին, այսինքն գյուղացուն ուղղակի խաբել էին: Հիմա կփորձենք գյուղացուն օգնել, խորհրդատվական ծառայություն մատուցել»,– ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով սկզբում որոշել էին, որ խորհրդատվություն տրամադրեն միայն միավորման ֆերմերներին, սակայն հետո որոշեցին, որ կօգնեն բոլոր ֆերմերներին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել