ՀՀ-ն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ՝ անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, այսինքն՝ մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ:
Պարզվում է՝ նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի: Այսինքն՝ մեր հարևան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան: Ընդ որում, Վրաստան են այցելում նաև զբոսաշրջիկներ Իրանից, մինչդեռ ոչ վաղ անցյալում իրանցիների սիրելի վայրը ՀՀ-ն էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել