Դժգոհությունը իրար հանդեպ «Իմ քայլում» ջինի պես շշից դուրս է գալիս. Լենա Նազարյանը նեղ շրջապատում խոսել է
«Իրատես» թերթը գրում է.
«ասում են, թե «Իմ քայլում», կապված Սանասարյանի «գործի» եւ ՔՊ վարչության անդամության հետ, ենթաբաժանումները նոր թափ են հավաքել: Եվ չնայած հանգամանքին, որ կուսակցության սպասվող համագումարում գաղափարական գծի ուղենշումները կատարում է Լենա Նազարյանը, այնուհանդերձ, վերջինս նեղ շրջապատում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր տեսակետների հետ է ինքը համաձայն:
Լենան իրեն առանձնապես հարմարավետ չի զգում ոչ միայն խորրհրդարանում, ուր «ասողը» Փաշինյանների «տան աղջիկ» Լիլիթ Մակունցն է, այլեւ կուսակցությունում. ուր գաղափարական «առաջնորդ» Լենան հրաժարվեց վարչության անդամակցությունից. պարզունակ պատճառաբանությունն այն էր, թե նրա կադաստրի պետ ամուսինը «կստանձնի» վարչության անդամի առաքելությունը։
Այնուհանդերձ, դժգոհությունը միմյանց նկատմամբ «Իմ քայլում» ջինի արագությամբ շշից դուրս է գալիս, ու ինչպես ՀՀԿ-ի` «թեւեր, ոտքեր, կճղակների» օրերում էր, սկսել են միմյանց նկատմամբ լրատվական արտահոսքեր կազմակերպել. «փեշակը» անցել է իմքայլականներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել