Մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
Նախօրեին մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին է անդրադարձել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Ծրագիրն ունի երեք հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ Հայաստանի Հանրապետությունում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է մոտ 20 տոկոս: Այդ առումով միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Ավինյանը և հավելել, որ այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու:
Փոխվարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները և ժամանակացույցը, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել