Փաշինյան ներկայացած տղամարդը Երևանում փորձել է բռնաբարել 27-ամյա աղջկա
Երեւանում բացահայտվել է 27-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձի ինքնությունը։ Տուժածը կատարվածի մասին ահազանգել էր այս տարվա հունվարին՝ նշելով, որ հունվարի 15-ին՝ ժ.13.00-ին, իր բնակարանում, ոմն Արմեն Փաշինյանը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքնը դիմադրել է։
Կատարված քննությամբ պարզվել է տղամարդու իրական ինքնությունը, ով Արարատյան զանգվածի բնակիչ է, անունը՝ Դավիթ՝ ծնված 1991 թ.։ Վերջինս, խախտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, առանց թույլտվության մուտք է գործել աղջկա բնակարան, որտեղ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն 27-ամյա աղջկա ցուցաբերած դիմադրության արդյունքում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։
Տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության փորձի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը դատարան է մուտք եղել մայիսի 15-ին եւ մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին։
Աղբյուրը` Փաստինֆո


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել