Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Փոփոխություններ օրենսգրքում. Վարորդների խախտումների դեպքում միավորները կհանվեն. Կլինի նաեւ զրկում եւ ազատազրկում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով ՃՈ խախտումների համար սահմանվելու է բալային համակարգ:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշեց, որ նախագիծը ենթադրում է երթեւեկության անվտանգության նկատմամբ նոր մեխանիզմի ներդրում, որն էականորեն տարբերվում է ներկայումս գործող զանցանք-տուգանք համակարգից:

«Նոր մեխանիզմը կոնկրետ իրավախախտումների համար ենթադրում է զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիսնության կիրառում, որը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը:

Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով»,-ասաց Քոչարյանը հավելելով, որ այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվել 2,7 մլրդ դրամով:

Փոխոստիկանապետը նշեց, որ տուգանքների չափերի բարձրացումն այլեւս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը. «Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձեւավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաեւ ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա»:

Անդրադառնալով կոնկրետ փոփոխություններին, Հովհաննես Քոչարյանը նշեց, որ վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է:

«Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով հանրային վնասակարության աստիճանից՝ զոհերով եւ վիրավորներով վթարների պատճառ կամ նպաստավոր պայման հանդիսանալու հանգամանքից:

«Եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է եւ նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք»,-ասաց Քոչարյանը:

Սակայն գործելու են նաեւ խրախուսման մեխանիզմներ. Օրինակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն եւ ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը:

Բացի այդ, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 եւ պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք, կամ կալանք մինչեւ 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով:

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու արդյունքում 2017-ին զոհվել է 15, 2018-ին՝ 23 մարդ: Այս առումով խստացում է եղել: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, եթե մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի ազդեցությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող 150 հազար դրամի փոխարեն նախատեսված է 29 հազար դրամի տուգանք, սակայն լրացուցիչ տույժ 4 տուգանային միավորի չափով: Նույն արարքի կատարումը մեկ տարվա ընթացքում առաջացնելու է իրավունքից զրկում 6 ամիս ժամկետով: Ոչ սթափ վիճակում ընդհանուր օգտագործման մեքենա կամ տաքսի վարելը կհանգեցնի իրավունքից զրկման 6 ամիս ժամկետով:

Եթե ալկոհոլի ազդեցությունն արյան մեջ ավելի լինեն մեկ գրամից, ապա 200 հազար տուգանքի փոխարեն սահմանվում է իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով

Թմրամիջոցների ազդեցությամբ մեքենա վարելը հանգեցնելու է ոչ թե մեկ, այլ 2 տարով իրավունքից զրկման: Սթափության ստուգումից հրաժարվելն առաջ է բերելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով:

Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այսօրվա 5 հազար դրամ նախատեսող խախտումներին համարժեք է լինելու մեկ տուգանային միավորը: 20-25 հազար դրամանոց տուգանքների համար նախատեսված է 2 տուգանային միավոր: 4-միավորանոց խախտումների թիվը սահմանափակ է, դրանք երկուսն են՝ երթեւեկության սահմանված արագությունը 501-80 կմ/ժամով գերազանցելը եւ մեքենան ոչ սթափ վիճակում վարելը: 3-միավորանոց խախտում է համարանիշը այլ անձի հանձնելը եւ արագությունը 31-50 կմ/ժամով գերազանցելը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ամփոփեց քննարկումը՝ ասելով. «Հարգելի քաղաքացիներ մի կորցրեք ձեր միավորները»: