Կավանիի մեքենան առեւանգել են
Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի՝ 200 հազար եվրո արժողությամբ Range Rover մեքենան առեւանգել են, գրում է L’Equipe-ը:
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել մեքենան, իսկ չարագործները ձերբակալվել են:
Ավելի վաղ Փարիզում թալանել էին ՊՍժ-ի ֆուտբոլիստներ Տյագո Սիլվայի ու Էրիկ Շուպո-Մոտինգի տները:
32-ամյա Կավանին 2013-ից է հանդես գալիս ՊՍԺ-ում: