Նոր կուսակցություն կմտնի հայաստանյան քաղաքական դաշտ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր:
Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարական առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող: Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը: Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեությունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել