Քոչարյանի մասին վատ գիրք գրելը կարող է ազատել պատժից
Politik.am-ը գրում է․ Իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների հետ կապ ունեցող որոշ գործիչներ շտապեցին հերքել իրենց անցյալը և նոր դեմքով ներկայանալ Փաշինյանի իշխանությանը։ Նման կերպարներից մեկն էլ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն է։ Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նա տարբեր բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել։ Իշխանափոխությունից հետո Մարկոսյանը հրապարակեց ավելի քան 100 էջանոց մի վերլուծություն, որտեղ, իր խոսքով, բացահայտում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների տնտեսական հաջողության «միֆը»։
Ըստ էության, Մարկոսյանը տեղյակ է եղել, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, և փորձել է լավ լույսի ներքո ներկայանալ նոր իշխանություններին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Աշոտ Մարկոսյանը ձերբակալվեց։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրությա՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել։ Ըստ գործի՝ Աշոտ Մարկոսյանը ևս մասնակցել է այս կեղծիքին։
Մարկոսյանին, սակայն, կարծես օգնության է գալիս իր «վերլուծությունը», և նա հայտնվում է ազատության մեջ, բայց գործը իր մասով դեռևս կարճված չէ։
Մեր տեղեկություններով՝ այդ միջադեպից հետո Աշոտ Մարկոսյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և առաջարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին քննադատական գիրք գրել, որի հրատարակվելուց հետո կմիջնորդի վարչապետ Փաշինյանին՝ բարի աչքով նայել Մարկոսյանին։ Ըստ վերջինիս մտերիմների՝ նա արդեն գործի է անցել և գրում է իրեն վերջնականապես ազատություն պարգևող գիրքը»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել