Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է
«Հրապարակը» գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն ընդունվելուց հետո հայտարարել են, որ բոլոր նախարարությունների աշխատակազմերն էլ լուծարվելու են, և նորից նոր սուպերաշխատակազմ է ձևավորվելու։
Այս փաստը մեծ տագնապ ու վրդովմունք է առաջացրել համակարգերում։ Նախապես որոշվել է նաև, որ որևէ նախարարությունում փոխնախարարների թվի կրճատում չի լինի, սակայն այդ հարցում ևս մտափոխվել են, օրինակ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երկուական փոխնախարար կլինեն կրթության և մշակույթի ոլորտում և մեկը՝ սպորտի, մինչդեռ կրթությունում երեքն էին, սպորտում՝ երկուսը։ Եվ ներքին մրցակցություն կա փոխնախարարների միջև, չի բացառվում, որ որոշ տեղերում էլ «դրսից» փոխնախարարներ բերվեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել