Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դիտարկում էր արվել, թե արդյոք ՀՀ-ն ուզում է քաղաքական կամք դրսեւորել. իրականում դա երկկողմ ճանապարհ է. ԱԳ նախարար

Մայիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին, որին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Քրիստիան Դենիելսոնը եւ Ռումինիայի ԱԳ նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուն:

Համաժողովի շրջանակներում կայացած «Նայելով ապագային. Արեւելյան գործընկերության տեսլականը, դեպի ավելի հզոր տնտեսություն, կառավարում, փոխկապակցվածություն եւ հասարակություններ» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, Ուկրաինայի «Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակի» ներկայացուցիչ Հեննադի Մակսակը:


Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորելով բոլորին Արեւելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ, նշեց, որ այս քննարկմանը ներկա բազմամարդ լսարանը, ինչպես նաեւ նախօրեին կայացած միջոցառումներին վեց գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությունը վկայում են, որ անցած տասը տարիները կարեւոր եւ հետաքրքիր ուղի են եղել բոլոր վեց գործընկերների համար` միաժամանակ ընդգծելով, որ այս հոբելյանը նաեւ լավ առիթ է՝ ուրվագծելու գործընկերության հաջորդ փուլերը: «Արեւելյան գործընկերությունը Եվրոպայի մասին է: Կարծում եմ բոլորս ունենք այն նույն մոտեցումը, որ այս ամենը վերաբերում է նույն Եվրոպային, ուստի այս ամենը վերաբերում է արժեքներին եւ մարդկանց: Կարծում եմ հենց սա է հանդիսացել Արեւելյան գործընկերության շարժիչ ուժը: Եվ այժմ մեզ մնում է ներդնել միայն մեկ բան. այն, որ մենք խոսում ենք նույն տարածության՝ արժեքների տարածության մասին»:

Նախարար Մնացականյանն իր խոսքում շեշտեց, որ հայ ժողովուրդը, որն ականատես է եղել Եվրոպայում մեծ պատերազմների աղետին, մեծապես կարեւորում է խաղաղ եւ բարգավաճ ապագա կառուցելու միասնական կարողությունը: Սակայն միաժամանակ յուրաքանչյուր երկիր իր համալիր անվտանգությունը կառուցում է սեփական շահերի հիման վրա, եւ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի հիմքում ընկած է հենց այդ տարբերակման քաղաքականությունը: «Մենք գիտենք, որ մեր ձեռքում ունենք այս գործիքը, որը մեզ հնարավորություն է տալիս կառուցելու մեր հարաբերությունները, կառուցելու եւ զարգացնելու մեր երկիրը, նրա նորմատիվ հիմքը, չափանիշները, կարողությունները եւ այլն»:

«Արեւելյան գործընկերությունը երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափի վերածելու գերազանց հարթակ է: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ առկա էր հաստատությունների՝ քաղաքացիական հասարակության, մամուլի, հանրային եւ պետական կառույցների ամրապնդում, ուստի մեզ մոտ առկա էր ցնցումը կլանելու կարողությունը, եւ մենք այս հեղափոխության արդյունքում դարձանք առավել ուժեղ եւ վստահ: Այս ամենը վերաբերում է արժեքներին, որոնք մենք չենք կարող անտեսել. այն վերաբերում է մարդկանց: Մենք պետք է առավելագույնս շատ հնարավորություններ ընձեռենք մարդկանց նույն տարածությունում միասին լինելու համար», - նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ առումով պետք է գործի դրվեն համապատասխան միջոցներ, որոնցից մեկն է նաեւ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժը:

«Որգեւորիչ է տեսնել այս սենյակում այսքան շատ մարդկանց եւ այսքան թվով իմ հայրենակիցների, ովքեր շփվում են իրենց գործընկերների, իրենց ընկերների, առավել լայն Եվրոպայից, Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած մարդկանց հետ, եւ սա պետք է հենց այսպես լինի, քանի որ այս ամենը վերաբերում է մարդկանց»,- նշեց ԱԳ նախարարը:

Ամփոփելով իր խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց. «Եվ ի վերջո այս ամենը վերաբերում է խաղաղությանը: Արեւելյան գործընկերության շրջանակներում միասին աշխատելը մեկ այլ մարտահրավեր է, որը մենք պետք է զարգացնենք: Մենք ունենք չլուծված հակամարտություններ: Միասին աշխատելն ու համագործակցելը, տարածաշրջանային համագործակցությունը, միմյանցից սովորելը եւ միասին աշխատելը նույնպես խաղաղությանն ուղղված քայլեր են: Դիտարկում էր արվել ժողովրդավարական Հայաստանի մասին, թե արդյոք այն ցանկանում է քաղաքական կամք դրսեւորել: Իրականում դա երկկողմ ճանապարհ է: Մենք նույնպես ակնկալում ենք, որ քաղաքական կամքը այնպիսին կլինի, որ մենք առաջ կշարժվենք»: ԱԳ նախարարն ընդգծեց, որ չի կարող լինել այնպիսի բանակցություն, որում հաշվի է առնվում միայն մեկ կողմի ցանկությունները: Նա միաժամանակ կարեւորեց նաեւ այն միջավայրը, որում հնարավոր է արտահայտել այդ քաղաքական կամքը: