Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար. Արսեն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
«Չէի ցանկանա անդրադառնալ այս շոուին, բայց ստիպված եմ: Մարզաշխարհում Լևոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության և սկզբունքայնության հետ և չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան: Ցանկանում եմ շեշտել, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, մեկ նա ասում է, թե խնդիր չունի Լևոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի: Չեմ հասկանում այս շոուի իմաստը:
Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Պարզապես Օլիմպիական խաղերից հետո նա այլևս չի մարզվել հավաքականի հետ: Նաև տգեղ է, երբ քննարկվում է տղաների նվաճած մեդալները վերջին Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում: Վերջում հավելեմ, որ մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն