«Մի փոքր էլ համբերենք». Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման մասին
Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար: Այս մասին Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը:
Հարցին, թե ուրվագծվու՞մ է առաջիկայում նման հանդիպում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, եւ հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որեւէ խնդիր չունենք»:
Նա անդրադարձավ նաեւ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Վաշինգթոնում անցկացնելուն՝ նշելով, որ ակնկալվում է, որ հանդիպումը հենց այդտեղ կլինի. «Բայց սխալ կլինի որեւէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»:
Մնացականյանը տեղեկացրեց նաեւ, որ Բրյուսելում շփում, զրույց ունեցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. «Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել