«Իմ նախաձեռնությամբ եմ հանդիպել». Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանի հետ «գաղտնի» հանդիպման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է մամուլի տեղեկությունները, ըստ որոնց ինքը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝
1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության եւ խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
3. Հանդիպման ընթացքից եւ արդյունքներից գոհ եմ:
4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական եւ ազգային կարեւորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլեւս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Փաստ» թերթի փոխանցմամբ, օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:
«Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաեւ ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»,-գրել է թերթը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել