Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանան. Երեւանի փոխքաղաքապետ
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բնական է եւ անխուսափելի։ Նման կարծիք է հայտնել մայիսի 13-ի մամամուլի ասուլիսում Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է նոր գործառույթների ներդրման, նոր մարդկային ռեսուրսի ներգրավման եւ ընդհանրապես նոր մարտահրավերներին դիմակայելու համար։
Սարգսյանը նշել է, որ դժվար է աշխատողից, որը 110-120 հազար դրամ է ստանում, պահանջել այնպիսի որակ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար։
«Դա է միակ պատճառը, որ մենք ցանկանում ենք բարձրացնել մեր աշխատակիցների աշխատավարձերը։ Խոսքը 1771 ընտանիքի եւ նրանց բյուջեների եկամուտների բարձրացման մասին է»,- ասել է Երեւանի փոխքաղաքապետը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հանձինս հանրապետության վարչապետի՝ դեմ չեն աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ են դրանց բաշխման տրամաբանությանը, կարգին, ինչպես նաեւ դրանց կառուցվածքին։
Սարգսյանը նշել է, որ իրենք չեն հրաժարվում աշխատավարձերի բարձրացման գաղափարից, այլ պատրաստվում են ինչպես հարկն է ուսումնասիրել իրենց առաջարկված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների եկամուտների բարձրացում։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր քաղաքապետի՝ իր եւ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մտադրության մասին։ Քաղաքապետի աշխատավարձը կկազմի 1 մլն 200 հազար դրամ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել