Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինչ բամբասանք լսել են, գրել են. Մանվել Գրիգորյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությանը վերաբերող տվյալները։
Մեղադրողները ներկայացրին ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքի եզրափակիչ մասը, ինչից հետո ամբաստանյալները հայտնեցին իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:
Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»:
Նազիկ Ամիրյանը ևս չընդունեց մեղադրանքը և ասաց. «Մտածածին է»:
Այնուհետև ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի Մանվել Գրիգորյանը տեղափոխվի հիվանդանոց՝ ինսուլինի չափաբաժին ստանալու համար: Նրանք միջնորդեցին դատական նիստը հետաձգել, որը բավարարվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր երեքշաբթի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել