Հայաստանին ու հայերին սիրահարված. աշխարհահռչակ դաշնակահար Իվո Պոգորելիչն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում
Աշխարհահռչակ խորվաթ դաշնակահար Իվո Պոգորելիչը Երեւանում է: Այսօր հայտնի երաժիշտը ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ, սակայն մինչ այդ նա համաձայնել էր հանդիպել լրագրողներին եւ կիսվել իր երեւանյան տպավորություններով:
Պոգորելիչի ցանկությամբ` ասուլիսն ընթացավ Արամ Խաչատրյանի արձանի մոտկայքում:
«Ինչո՞ւ ներսում մնանք, եթե եղանակն այսքան հրաշալի է, իսկ քաղաքը` հիասքանչ»,-պնդեց նա:
«Տրամադրությունս շատ բարձր է, բայց այս պահին ոչ մի կողմնակի բանի վրա չեմ կենտրոնանում. լրջորեն պատրաստվում եմ այսօրվա համերգին»,-իր խոսքն այսպես սկսեց հայտնի դաշնակահարը` բազմիցս փաստելով, որ սիրահարված է Երեւանին եւ հայերին:
«Մարդիկ բարի են, ժպտում են, եւ այդ ամենն ինձ հաճույք է պատճառում: Իհարկե, միշտ էլ իմացել եմ, որ քաղաքը շատ գեղեցիկ է ու հյուրընկալ, իսկ այժմ համոզվեցի, որ այստեղ հրաշալի միջավայր ու մթնոլորտ է տիրում»:
Դաշնակահարն ինքն էլ խոստովանեց՝ ունի տարօրինակություններ: Օրինակ՝ իրեն հաճախ դուր չի գալիս այն, ինչ մեծամասնությանն է դուր գալիս: Հենց այսօրվա արեւոտ եղանակն էլ: Ասում է՝ մինչ շատերն այսպիսի եղանակին կշտապեին ծովափ, ինքը կնախընտրեր նստել մթության մեջ ու ստեղծագործել, պատրաստվել գալիք համերգին:
Իսկ համերգային ծրագրի ու իր ոգեշնչումների մասին Պոգորելիչը կարճ արտահայտվեց.
«Ես միշտ պետք է բարձրացնեմ իմ արժեքները եւս մի քանի սանդղակով, թե չէ ամեն ինչ այնքան հեշտ կլիներ: Կարող էիր ուղղակի մի բան լավ անել ու արժանանալ ծափահարությունների»:
Համերգի ընթացքում հայ կոմպոզիտորների գործերից չեն հնչի, բայց երաժիտն ասում է՝ լավ ծանոթ է հայկական մշակույթին եւ երաժշտությանը, քանի որ Լոնդոնում լինելու տարիներին ծանոթացել է հայ կոմպոզիտորի հետ եւ իր համար բացահայտել հայկական երաժշտությունը: Իսկ ուղեւորություններից մեկի ժամանակ հնարավորություն է ունեցել հանդիպելու Քուվեյթի արքայադստերը ու պարզել, որ նա եւս ունի հայկական արմատներ:
Մանրամասներ՝ style.news.am-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել