«Խելացի» անասնաշենքերը կառուցվելու են անկապ բոքսային պահվածքով, կենդանին ազատ շրջելու է. Գյուղնախարարություն
«Խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի շրջանակնում նախատեսվում է ավանդականից անցում դեպի նորագույն տեխնոգիաների, որպեսզի կենդանիների համար ապահովվի առավելագույն հարմարավետություն, որը կենդանիները կփոխհատուցեն կաթով, մսով։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
«Անասնաշենքերը լինելու են անկապ բոքսային պահվածքով անսանաշենքեր, որոնք ավանդականից տարբերվելու են, քանի որ կենդանին կարող է իր հայեցողությամբ շրջել, ջուր խմել, կեր ուտել, երբ ցանկանա, չսահմանափակել նրա ցանկությունները, եւ այդ դեպքում կենդանին կապահովվի մաքսիմալ մթերատվություն։ Անանսաշենքերը մշտական ջրով է ապահովված լինելու եւ օդափոխանակություն է լինելու, որովհետեւ ամենաէժան կերակրատեսակը մաքուր օդն է եւ ջուրը»,–նշեց նա։
Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ անասնաշենքերը ունենալու են կթի սարքավորումներ, քանի որ «այսօր ունենք լուրջ խնդիր ինչպես կաթի քանակի, այնպես էլ որակի հետ կապված, այս դեպքում ապահովում ենք կաթի սանիտարական վիճակը»։
Նրա փոխանցմամբ՝ անասնագոմում կենդանին փակ պահվածքով է մնալու, բայց ֆերմերը սահմանափակված չէ արոտավայր տանել կենդանուն։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը շեշտում է, որ ծրագրի շրջանակներում կարեւոր տեղ է հատկացվում նաեւ դասընթացներին, որպեսզի փոխվի անասնատիրոջ մոտեցումը անասնապահությանը. «Այսօր ֆերմերները կենդանու կերակրումը արդյունավետ չեն իրականացնում, իսկ եթե կերային պաշարը ճիշտ օգտագործվի, կաթնատվությունը շատ ավելի բարձր կլինի»։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մասին։
Շահառուները կարող են ընտրել ստորեւ ներկայացված 3 մոդելներից մեկը՝
1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5,5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։
2-րդ մոդել՝ 281- 450 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, փոխհատուցումը՝ 11,5 մլն դրամ։
3-րդ մոդել՝ 451 եւ ավելի քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17,5 մլն դրամ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել