Գիտնականները պարզել են մարդու համար ամենաերջանիկ տարիքը
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի մասնագետները պարզել են մարդու կյանքում ամենաերջանիկ տարիքը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մեջբերելով գիտնականների ուսումնասիրության արդյունքները, նրանց կարծիքով` մարդիկ ամենից երջանիկ են լինում 23 և 69 տարեկանում:
Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել հետազոտություն անցկացնելով, որի ընթացքում ուսումնասիրել են հարցմանը մասնակցած 17-85 տարեկան 23 000 գերմանացիների տվյալները:
Հարցման մասնակիցները գիտնականների հարցերին պատասխանել են երկու փուլով` 5 տարվա տարբերությամբ: Տվյալները համադրելով հաջողվել է հաստատել, որ մարդու համար ամենաերջանիկ տարիքը 23-ն ու 69-ն են:
23 տարեկանում երջանկության պատճառը, ըստ հետազոտության մասնակիցների, կարիերայի ու մեծ ազատության սկիզբն է, ինչպես նաև ծրագրերն ու նպատակները իրագործելու հնարավորությունը:
Մինչդեռ 69 տարեկանում մարդուն կրկին երջանկացնում է ազատությունը, երբ նա այլևս ստիպված չէ աշխատել:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել