Դիլիջանում և հարակից գյուղերում աղքատությունը չի նվազել
Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրերում Հայաստանի պետական բյուջեի եւ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր են իրականացվել։ Դիլիջան քաղաքում գործարկվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնը, «Թումո» կենտրոնը, բազմաթիվ հյուրանոցներ, հանգստյան տներ, սննդի օբյեկտներ։ Դիլիջանի տարածաշրջանի գյուղերում ռեստորաններ, փոքր ձեռնարկություններ, հյուրատներ են բացվել։
Չնայած այս ամենին` Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի գյուղերում աղքատությունն ու գործազրկությունը քիչ են նվազել։ Դիլիջանի տարածաշրջանը, ի տարբերություն Բերդի, Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանին սահմանակից չէ, պատերազմական կյանքով չի ապրում, այդտեղ ականապատ, հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով չմշակվող հողատարածքներ չկան, սակայն այս ամենը դրական առումով այնքան էլ չի ազդել դիլիջանցիների սոցիալական վիճակի վրա։
Ըստ Տավուշի մարզպետարանի` 2019թ. ապրիլ ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստներ են ստացել 4991 ընտանիքներ, որոնցից 1796-ը՝ Իջեւանի, 1081-ը՝ Դիլիջանի, 1043-ը՝ Բերդի, 1071-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն՝ ապրիլ ամսվա ընթացքում մարզի 302 ընտանիքներ ստացել են հրատապ դրամական օգնություն, որից 106 ընտանիք` Իջեւանի, 75-ը՝ Դիլիջանի, 62-ը՝ Բերդի, 59-ը Նոյեմբերյանի տարածաշրջանից են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել