Կառավարության հերթապահ ավտոմեքենաներն օրեր շարունակ չեն շահագործվում. Պետական միջոցներն օգտագործվում են ոչ նպատակային
Վարչապետի աշխատակազմին սպասարկող 7 հերթապահ ավտոմեքենաներից յուրաքանչյուրի վառելիքն ապրիլին չի գերազանցել 140 լիտրը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացանք կառավարությունից։
Ավելի վաղ կառավարությունից տեղեկացել էինք, որ մարտի 30-ից շահագործվող հերթապահ ավտոմեքենաներին տրամադրվող վառելիքի ծավալը ֆիքսված չէ, ուստի գրավոր հարցման միջոցով փորձեցինք պարզել՝ ապրիլին ըստ փաստացի կատարված վազքի ավտոմեքենաներից յուրաքանչյուրին որքան վառելիք է տրամադրվել, և որ պաշտոնատար անձանց են դրանք սպասարկել։
Մեր հարցին ի պատասխան՝ կառավարությունից հայտնել են, որ ապրիլ ամսվա ընթացքում շահագործված 7 հերթապահ ավտոմեքենաներից հինգը Kia Cerato մակնիշի են, որոնցից երեքին ապրիլին տրամադրվել է 60 լ բենզին մյուս երկուսին՝ 30 և 110 լ բենզին։ Հերթապահ ավտոմեքենաներից Toyota Corolla-ին ըստ փաստացի կատարված վազքի ապրիլին տրամադրվել է 40 լ, իսկ Toyota Prado-ին՝ 140 լ բենզին։ Այս ավտոմեքենաներից ապրիլ ամսին ծառայողական նպատակներով ներկայացված զեկուցագրի և հայտի հիման վրա օգտվել են ՀՀ վարչապետի օգնականները, գլխավոր խորհրդականները, խորհրդականները, գործավարները, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, վարչությունների ու բաժինների պետերն ու մնացյալ պաշտոնատար անձինք։ Հերթապահ ավտոմեքենաների շարքում ընդգրկված Kia Cerato մակնիշի ավտոմեքենաները նախկինում սպասարկել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, իսկ Toyota Corolla-ն՝ վարչապետի խորհրդականին։ Թե նախկինում ում են սպասարկել որպես հերթապահ ավտոմեքենաներ ներկայումս շահագործվող 192LL50 համարանիշով Kia Cerato-ն և 190LL50 համարանիշով Toyota Prado-ն նշված չէր կառավարության նախորդ պատասխանում։
Ստացվում է, որ հերթապահ մեքենաներից առնվազն 5-ի ծանրաբեռնվածությունը բավական քիչ է, հետեւապես դրանց շահագործումը ոչ Դատելով սպառած վառելիքի ծավալից՝ օրեր շարունակ այդ մեքենաները չեն շահագործվում, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը։ Թերեւս դրանք պահվում են հաստիքը չկրճատելու նպատակով։
Ամենեւին նպատակ չունենք գործազուրկ դարձնել նշված վարորդներին, պարզապես կարելի է միջոցներն առավել նպատակային եւ արդյունավետ օգտագործել։ Մասնավորապես՝ ավտոմեքենաները՝ վարորդների հետ միասին տրամադրել այն պետական մարմիններին, որոնք իսկապես ունեն դրա անհրաժեշտությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել