Առաջիկա 5 տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով. Փաշինյան
Աառաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանից ժամանած մի գործարար անդրադարձավ մարզի Վարդենիկ համայնքի մանկապարտեզի խնդրին՝ նշելով, որ գյուղը 25 տարի մանկապարտեզ չունի, բացի այդ հողերը կտրտված են, շատ հաճախ չեն մշակվում, երբ ցանկանում են հողը մշակել՝ սեփականատերը ի հայտ է գալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հենց սրահից պատասխանեց գործարարին, որ նախակրթարանների հարցը կա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և արձանագրված է, որ առաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով։
Ինչ վերաբերում է Վարդենիկ համայնքի մանկապարտեզին մասնավորապես, վարչապետը նշեց, որ խնդիրը կքննարկեն մարզպետի հետ և եթե գործարարները ևս օգնեն՝ մանկապարտեզի հարցը արագ լուծում կստանա։
Գործարար վստահեցրեց, որ կօգնեն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել