Այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից. Փոխնախարար
«Հայաստանում, այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։
«Այսօր մենք 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից, որտեղ կա գյուղատնտեսություն»,-ասաց նա:
Ըստ փոխնախարարի, 2018թ–ին Հայաստանն ունեցել է ցեցի խնդիր, որի պատճառով 30–40 տոկոս լոլիկի արտադրության անկում է գրանցվել։
Նորագույն տեխնոլոգիաներից, Արտակ Քամալյանը հիշատակեց մեկ նորարարությունը Ամերիկայի Կալիֆորնիայի համալսարանը կոմբայն է ստեղծել, որը հավաքում է ելակի բերքը՝ առանց մարդու օգնությամբ։
«Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, որ գոնե 7 տարի հետո ընկնենք 21–րդ դար։ Մենք այդ երկրներին չեն հասնելու, նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարին կիջացնենք 10–15 տարվա»,– ասաց փոխնախարարը, նշելով, որ այդ գործում պետք է գտնել այնպիսի գործարարներ, ովքեր կարող են հողային ռեսուրսը, կապիտալը և մարդկային ռեսուրսը միավորել և ստանալ մրցունակ արդյունք։
«Մենք արդյունքի չենք հասնի, եթե մրցունակ գյուղսննդամթերք չստանանք»,– ընդգծեց Արտակ Քամալյանը, հիշեցնելով, որ հողը վարում են այնպիսի տրակտորով, որը իր քաշի չափ «սայլարկա է ուտում». Այս պարագայում մրցունակ գյուղմթերքի մասին խոսք գնալ չի կարող։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել