Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են

«168 ժամ» թերթը գրում է.

«Դուք տեսե՞լ եք մի երկիր, որտեղ տեղի ունենան այսքան արտահերթ ընտրություններ, վարչապետների հրաժարականներ, հեղափոխություն, ու այնտեղ ներդրումներ գան. այս շաբաթ տված ասուլիսում հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բավական զայրացած տոնայնությամբ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ներդրումները, սպասվածին հակառակ, չեն հորդում երկիր:

Զայրույթի պատճառն անհասկանալի է: Չէ՞ որ հենց Փաշինյանն ու իր թիմակիցներն են հեղափոխությունը բրենդ սարքել ու մի տարի շարունակ համոզում բոլորիս, որ հեսա-հեսա մեր հեղափոխության վրա բերանները բաց մնացած ներդրողներն իրար հերթ չտալով՝ գալու են ներդրումներ անելու: Այնպես որ, պատասխանենք վարչապետի հարցին. ո՛չ, մենք չենք տեսել նման երկիր: Բայց Դուք, հավանաբար, տեսել եք: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչո՞ւ եք մինչ օրս Ձեր բոլոր արտերկրյա ելույթներում մանտրայի պես կրկնում «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»՝ բոլոր ներդրողներին հիշեցնելով, որ սա հենց այն երկիրն է, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, հրաժարականներ, արտահերթ ընտրություններ:

Որ հեղափոխությունը վանում է ներդրողին, ճիշտ է, բայց վարչապետի փաստարկների զինանոցում սա նոր փաստարկ է: Փոխարենը՝ հին փաստարկներից մեկն է, թե նախկինում տնտեսությունը հենված էր հանքարդյունաբերության վրա: Թեղուտը չի արտադրում, Ամուլսարի ներդրումներն էլ կանգնած են, ու այս երկու ծրագրով է պայմանավորված ներդրումների ու արտահանման շատ վատ վիճակագրությունը:

Փաշինյանն այս ասուլիսում հնչեցրած իր մտքերին նաև հավելեց, թե բավական է ունենանք հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն: Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում: Լավ, ենթադրենք՝ չենք ուզում հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն, բա այս մեկ տարվա մեջ ո՞ւր են այլ ոլորտներում գոնե դանդաղ եկող ներդրումները: Չկա՞ն:

Եվ ուրեմն՝ մի հակընդդեմ հարց Փաշինյանին: Դուք գիտե՞ք որևէ այլ երկիր, որտեղ ներդրումներ են գալիս որևէ ոլորտ, երբ երկիր 400 միլիոն դոլար ներդրած ընկերության աշխատանքները կանգնած են արդեն մեկ տարի, մի քանի տասնյակ մարդու կամքով՝ պատկան մարմինների լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական բանկի ու մի շարք արևմտյան բանկերի վերահսկողությամբ կառուցվող Ամուլսարում կամայական ու անվերջ ստուգումներ են անում՝ չթողնելով աշխատել, այն պարագայում, երբ նույն այդ երկրում աշխատում են բոլոր մյուս հանքերը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խտրականություն ու կամայականություն: Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ ներդրումներ են գալիս՝ այս ամենին զուգահեռ:

Եվ, վերջապես, դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։ Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են:

Այս, հաջորդ ու նաև մյուս տարին ամփոփելիս՝ ՀՀ վիճվարչության տվյալները ցույց կտան, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ արտահանման առաջատարը՝ արտարժույթի մուտքերի առումով:

Ու այդ դեպքում քննադատներն արդարացի հարց կտան վարչապետին՝ բա ո՞ւր են «Մերսեդեսի» շարժիչի արտադրությունը, «Տեսլա» տիեզերանավի մասերի արտադրությունը, ներդրումները Հայաստանում Apple-ի գործարանի մեջ: Եթե հաջորդ տարիներին էլ է կառավարության տնտեսական թիմը պատրաստվում հանքարդյունաբերությանը հակադրել լոբու արտահանման աճը, ապա դա ոչ մի բանով չի տարբերվի «Ջերմուկով երկիր պահելու» 90-ականների տնտեսական կոնցեպտից:

Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրի տնտեսությունն է հիմնված հանքարդյունաբերության վրա: Կանադայինը: Կանադան աշխարհի հանքանյութի ամենախոշոր մատակարարն է: Անցյալ տարի մեր վարչապետը Կանադայի Վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական գուլպաներ նվիրեց: Թրյուդոն ժպիտով լուսանկարվեց զոլավոր գուլպաներով, բայց, չգիտես ինչու, հայկական տեքստիլով ոգևորված չվերադարձավ Կանադա և կոչ չարեց հրաժարվել հանքարդյունաբերությունից ու փոխարենը՝ գուլպայի արտադրություն սկսել: Որովհետև ինստիտուտների, օրենքի ու տնտեսական գիտելիքի վրա հիմնված երկրներում թացը չորից տարբերում են ինստիտուցիոնալ մակարդակում ու կարողանում են և՛ որակյալ հանքարդյունաբերություն ունենալ, և՛ դիվերսիֆիկացված տնտեսություն: Իսկ այն երկրներում, որտեղ տնտեսությունը կախված է տնտեսության մասին աղոտ պատկերացում ունեցող մեկ անձի վիճելի տնտեսական «նոու-հաուներից» աղքատությունը չի հաղթահարվում՝ ո՛չ մարդկանց գլխում, ո՛չ սառնարաններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: