Առեղծվածային դեղամիջոց՝ Avastin. մոսկովյան կլինիկայում դրա պատճառով կուրացել է 9 մարդ
Նախօրեին Երեւանի Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում սկանդալ էր. հայտնի էր դարձել, որ 6 մարդ գրեթե զրկվել է տեսողությունից շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո։ Տուժածների հարազատները պնդում էին, որ պացիենտները դժվարությամբ էին զանազանում լույսը մթից այդ դեղամիջոցի ներարկումից հետո։ Կլինիկայի ղեկավարությունը հայտարարեց այն մասին, որ դեղամիջոցում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, իսկ «Նատալի Ֆարմ» ընկերությունն ասել է, որ Avastin-ը նախատեսված չէ ներաչքային ներարկման համար։
Այնինչ, տեսողության ժամանակավոր կորստի հետ կապված պատմությունը Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո նոր չէ։ 2016-ի սեպտեմբերին Մոսկվայի Հելմհոլցի անվան ակնաբուժական կլինիկայում նման սկանդալ էր բռնկվել. տուժել էր 9 պացիենտ։ Նրանց բոլորին ներարկվել էր Avastin ակնախնձորում։
Այն ժամանակ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց ոչ պրոֆեսիոնալ բուժման վերաբերյալ։ Քննիչների վարկածով՝ պատճառը դեղամիջոցի կիրառումն էր, որը «նախատեսված չէր ներարկման համար»։ Դեղը ժամանակավորապես հանվեց շրջանառությունից, բայց արդեն 2016 թվականի դեկտեմբերին վերականգնվեց Առողջապահության ոլորտի դաշնային վերահսկողական ծառայության կողմից։ Այդ ժամանակ էլ Roche Holding ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ պացիենտները տեսողությունը կորցրել են ակնաբուժության մեջ չգրանցված (այդ թվում եւ Ռուսաստանում) ցուցման արդյունքում։ Նշվում էր նաեւ, որ Avastin-ը հակաուռուցքային դեղամիջոց է եւ կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների տարբեր տեսակների բուժման ժամանակ։
Դեղամիջոցի հրահանգում, կիրառման ցուցումներում նշված են հաստ աղիի քաղցկեղը, կաթնագեղձի քաղցկեղը, թոքի, ձվարանի, արգանդի վզիկի, լյարդաբջջային քաղցկեղները, գլիոբլաստոման, էպիթելային քաղցկեղը եւ որովայնամզի առաջնային քաղցկեղը։ Համապատասխան հրահանգը տեղադրված է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի պաշտոնական կայքում։
Ինչո՞ւ են ուրեմն ակնաբույժները որոշել օգտագործել Avastin։ Փորձագետների կարծիքով՝ պատճառը կարող է լինել այն, որ դեղամիջոցի հիմնական ազդող նյութը բեւացիզումաբն է, որի թերապեւտիկ ազդեցությունը նման է ռանիբիզումաբին (առեւտրային անվանումը՝ Լուցենտիս)։ Այն կիրառվում է ակնաբուժության մեջ, բայց գրեթե երեք անգամ թանկ է Avastin-ից (միջինը՝ 300 հազար դրամ, այն դեպքում, երբ Avastin-ը 100 հազար դրամից մի փոքր ավելի է)։ Նշենք, որ ինչպես եւ Avastin-ը, Լուցենտիսը նույնպես մտնում է Հայաստանում գրանցված դեղամիջոցների ցուցակում։
Հ.Գ. Համաձայն ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի, Հելմհոլցի անվան ակնաբուժական կլինիկայի պատմությունը լուռ ավարտ ունեցավ. Ռոսդրավնադզորը կլինիկային պահանջներ ներկայացրեց դեղերի հետ վարվելու կանոնների հետ կապված, եւ գործը դրանով ավարտվեց։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել