Ուղևորափոխադրողները գործադուլ են հայտարարում. պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է
Ուղևորափոխադրող կազմակերպությունները հայտարարում են համապետական գործադուլ: Այն կմեկնարկի այսօր ժամը 14:00-ին Արմավիրում: Պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Լինի տաքսու վարորդ, թե ավտոբուսով փոխադրումներ իրականացնող, բոլոր զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի թանկանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի անդամները նշում են, որ եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան վարվում է 140-150 կիլոմետր։
«Եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ կա՛մ վարորդներն են ստում, կա՛մ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կա՛մ էլ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել