Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների

«Ժամանակ» թերթը գրում է.

«2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ընդհանուր իրավիճակը, իրադարձությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ և հակամարտության գոտում զարգացել են ալիքաձև տատա­նումներով:

Վերջին ամսվա ընթացքում՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից ու հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, աստիճանաբար սկսեց սրվել պատերազմի հռետորաբանությունը Երևա­նի և Բաքվի միջև: Իսկ վերջին օրերին քաղաքական լարվածությունը վերա­փոխվել է ռազմական լարվածության արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում: Ու որքան էլ ցա­վալի է, այնուամենայնիվ, իրականում սա բավական կանխատեսելի զարգացում է, որի մասին մեր նախորդ վերլուծություն­ներում շատ ենք գրել:

Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ նախկին ռեժի­մի առանցքը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այս լարվածության և սահմանում հայ զինվորի վիրավորման համար մեղադ­րում են գործող իշխանությանը ու հատ­կապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Թավշյա հեղափոխության օրերին ադրբե­ջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայու­նությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակա­մարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փո­խանակվում էին սուր հայտարարություննե­րով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկա­վարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բա­քուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշ­տոնական Ստեփանակերտի հետ: Փաշի­նյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆ­լիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար:

Այս լարվածու­թյունն իր գագաթնակետին հասավ սեպ­տեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Ար­ցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը մի­ջազգային մամուլին տված հարցազրույցնե­րում բացատրել էր, որ դա խաղաղասիրա­կան քայլ է իր կողմից, որովհետև հասկա­նայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատե­րազմ սկսվի»:

Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զին­վորական ծառայության Բաքվի զորամասե­րից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման

գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարի­ների կտրվածքով ամենաերկարատև խա­ղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթա­նում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար­ների և արտգործնախարարների մակար­դակով, բայց այս կիսապաշտոնական բա­նակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառա­կը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կար­գավորման բովանդակային հարցերի շուրջ:

Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամ­բիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խա­ղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարու­նակեց պնդել իր առավելապաշտական մո­տեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկ­ները և հայտարարելով, թե իրենք առավե­լագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմաննե­րի շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատ­րաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: