Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են. դատարանը մասնակի բավարարեց պաշտպանների բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է քննիչի որոշումը, ըստ որի՝ Արմեն Գևորգյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դատախազությունն այս որոշումն անփոփոխ է թողել։
Դատական նիստին չէին ներկայացել դատախազը և քննիչը: Գևորգյանի պաշտպանները քննիչի չներկայանալու մասին ասացին. «Դատարանին կներկայացնենք, որ քննիչը պատշաճ ծանուցվել է, և երեք անգամվա համար էլ գրություններ կան, նա տեղյալ է պահվել դատական նիստի և ժամի մասին: Սա վկայում է, որ տեղյակ եղել է նիստի մասին»: Ելնելով նրանից, որ Գևորգյանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է, նախկին փոխվարչապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը պետք է բողոքը բավարարի մասնակի՝ արձանագրելով իրավունքի խախտում: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը հայտարարեց` բողոքը մասնակի բավարարում է. Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել