«Իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի»
Հնարավոր է՝ ինչ-որ մի տեղ մասնագիտական գնահատականը պատշաճ մակարդակի չէ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին, որը վերջին շրջանում քննարկումների առարկա է դարձել: Փաշինյանը նշեց, որ կարդացել է գիրքը, որպեսզի հասկանա, թե ինչ սարսափելի բաներ կան այդ գրքում:
«Երեխաներին բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն: Որ մայրիկս ինձ համբուրում է, դա նորմալ է, հայրիկս ինձ համբուրում է, դա նորմալ է, եղբայրս ինձ համբուրում է, դա նորմալ է: Եվ ասվում էր, որ ինչ–որ օտար քեռիներ ինձ համբուրում են, և դա ինձ այնքան էլ հաճելի չէ»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով գրքի հեղինակների հասցեին հնչող այլասերման մեղադրանքներին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ծնողները պետք է հաշվի առնեն՝ երեխաները մեծանում և հասուն կյանք են մտնում:
«Մենք հարց տվել ենք՝ իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամենի մասին. փողոցի՞ց՝ իրարից լսելով, ինտերնետում թաքուն արգելված, իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Միգուցե ես մասնագետ չեմ և սխալվում եմ, բայց երբ ես կարդացի դա, հասկացա, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ 2017 թվականի վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Վարչապետի կարծիքով այդ դեպքերը, ենթադրաբար, տեղի են ունենում այն պատճառով, որ երեխաները չեն հասկանում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենում: Փաշինյանը կարևորեց նաև երեխաների սեռական գրագիտության ապահովումը:
«Մեր երեխաները որ ամուսնանում են, որտեղի՞ց են իրենք իմանում, թե հետո ինչ է տեղի ունենալու իրենց հետ: Մեր երկրում այնպիսի պրիմիտիվ հարցերի շուրջ այնպիսի լուրջ եզրակացություններ կան, որ կարելի է զարմանալ: Որտեղի՞ց ենք մենք իմանում մեր հասուն կյանքի մասին ինֆորմացիան, քանի՛ տոկոսն է գրագետ այդ առումով»,- ասաց վարչապետը:
Շարունակելով սեռադաստիարակության թեման՝ վարչապետը նշեց նաև, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել