Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ես կադրերի հարցում կոմպլեքս չունեմ, ինձ հետ քայլել են, թե չեն քայլել. Եթե պետք լինի՝ կազատեմ. Փաշինյան

Ես կադրերի հարցում կոմպլեքս չունեմ, ինձ հետ քայլել են, թե չեն քայլել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, լրագրողը դիմելով վարչապետին սկսեց թվարկել կառավարության կադրային քաղաքականության թերությունները՝ նշելով, որ մասնավորապես, դեսպանների պաշտոններում շարունակում են մնալ մարդիկ, որոնք քքաղաքական գործիչներ են եղել, դիվանագետներ չեն (Գեղամ Ղարիբջանյան, Ռուբեն Սադոյան, Արտաշես Թումանյան): «Դուք նշում ենք, որ ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանա, բայց նրանից ավելի տարեց ռեկտոր, Պոլիտեխնիկի 73-ամյա ռեկտորի եւ ձեր միջեւ ջերմ հարաբերություն տեսանք: Որոշ պաշտոնյաներ աղմկոտ պատմությունների մեջ են հայտնվում՝ Արարատի մարզպետը, Քաղավիացիայի պետ Ռեւազյան, որը իր աշխատողների հետ լատինատառ հայերենով է շփվում: Արաբկիրի թաղապետի դեմ ողջ կոլեկտիվը ըմբոստանում է, բայց դուք չեք ուզում վերանայել ձեր կադրային քաղաքականությունը»,-նշեց «Հրապարակ» թերթի լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանի կեսը մյուս կեսի հետ լատինատառ է շփվում: Մենք պաշտոնական նամակագրության մեջ ենք, ինքը ոչ մի անգամ ինձ լատինատառ նամակ չի գրել: Եթե տեղյակ եք, ինձ ցույց տվեք լատինատառ նամակը, ես կհասկանամ, թե ինչ է: Այո, մարդը կարող է ինչ-որ թվի չտիրապետի, եւ ի՞նչ: Ասում եք՝ պաշտոն եք տալիս ինձ հետ քայլողներին: Հիմա Գեղամ Ղարիբջանյանն ինձ հետ քայլե՞լ է:

Ես ձեր ասածից հասկանում եմ, որ պետք է գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, նրանց, որոնք չեն քայլել, գործից ազատեմ նրանց, որոնք երիտասարդ են եւ ազատեմ նրանց, որոնք տարիքով են:

Ես կգնահատեմ եւ երբ կտեսնեմ, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցները սպառված են, այնտեղ, որտեղ պետք է ազատեմ աշխատանքից, կազատեմ: Բայց շատ հաճախ մեծ աղմուկ կա, բայց երբ ուզում ես հասկանաս, թե տակն ինչ կա, պարզվում է, ոչ մի բան չկա»:

Փաշինյանը վստահեցրեց, որ կադրային հարցում կոմպլեքս չունի, թե ով է իր հետ քայլել, ոչ չի քայլել. «Մյուս դեպքում էլ ասում են՝ ոնց կլինի, Դավիթ Սանասարյանն այդքան քայլել է, գործ եք հարուցել: Մի դեպքում ասում եք՝ քայլել է, գործից չեք ազատում, մի դեպքում էլ ասում եք՝ էդ երիտասարդին ինչի՞ եք այդ գործին նշանակել: Կամ ասում եք՝ 73 տարեկան է, ինչու գործից չեք ազատում: Դիվանագետների մասով ես ասել եմ, որ նոր նշանակումները եղել են մեր նշած չափանիշին համապատասխան»: