Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան եւ քրեական գործեր են հարուցվել. Փաշինյան

Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան եւ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե բանակում կոռուպցիոն երեւույթները վերցել են, բանակի հաշվին հարստացողներ չկան, ինչու են ծնողները շարունակում իրենց որդիների համար ծանրոցներ, հագուստ ու կոշիկ ուղարկում: Մասնավորապես, առնվազն կան մի քանի վաճառքի կետեր Երեւանում, որոնք շատ ակտիվ կերպով զբաղված են համազգեստ վաճառելով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցով հետաքննություն է տեղի ունենում, որովհետեւ առնվազն կան կասկածներ, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ դեռ գործում են բանակում. «Ես գլխավոր շտաբի պետին կանչել եմ ու ասել՝ ես այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել: Ինձ ասել են՝ խնդիր չկա, կլուծենք: Դրանից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել: Ես դրանից 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են եւ ծնողների ուղարկածներն առգրավում են: Ես ինչ եմ հանձնարարում, դու ինչ եք իրականացնում: Դրանից հետո ես գնացել եմ զորամասեր, կերել եմ զինվորի ուտելիքն ու ինձ վատ եմ զգացել: Ես հանձնարարել եմ բոլոր այդ ուտելիքները հանել շրջանառությունից: Դրանից 2-3 ամիս հետո արձանագրել եմ, որ այդ ուտելիքը չի հանված շրջանառությունից: Ինձնից մեկ տարի է պահանջվել, որ կարողանամ հասնել նրան, որ սննդակարգից հանեն «ռագու» կոչվածը: Դա ինչ-որ մեկն արտադրում է եւ այդ արտադրողները, օպերատիվ տվյալներով հայտնի, մեծ անուններ են»,-հայտարարեց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ անցյալ տարի մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը զինված ուժերում մթերքի գնումները հնարավոր չի եղել անել, որովհետեւ տենդերին մասնակցած ընկերություններնիրար դատ են տված եղել, եւ դրա պատճառով, ամբողջ պրոցեսը կասեցվել է. «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր զինվորները ապահովված են բարձրորակ վարտիքներով եւ մայկաներով: Հիմա փորձարկվում է կոշիկը: Առաջին արձագանքը դրական է, բայց կան նաեւ բողոքներ: Այդ խնդիրը լուծվում է:

Այո, մենք ունենք հագուստի խնդիր, որը նեյլոնի եւ բամբակի պարունակությունն է հագուստի մեջ: Աշխատանքներ են տարվում, որ բամբակի բաղադրիչն ավելանա:

Մենք խնդիր ունենք հագուստի սեզոնայնության հետ: Աշխատում ենք, որ շոգ եղանակի համար նաեւ կարճատեւ համազգեստ ունենանք: Սննդի մասով որոշել ենք դա պատվիրակել այլ կազմակերպության: Այս տարի պիլոտային ծրագիրը կունենանք»:

Ինչ վերաբերում է ծանրոցներ ուղարկելուն, վարչապետը նշեց. «Խնդիրը հետեւյալն է. զինվորն առանց այդ ծանրոցի կարո՞ղ է ծառայել, թե չի կարող, որովհետեւ ծնողին չենք կարող արգելել ինչ-որ բան ուղարկել: Օրինակ «Սնիկերս» չենք տալիս, բայց քաղցրավենիք տալիս ենք: Նաեւ զինվորների բավարարումները պատրաստվում ենք բարձրացնել: Այդ հարցը հետեւողականորեն կլուծվի»:

Փաշինյանը նշեց, որ խնդիր կա նաեւ զինվորների քրեական մտածողության առումով. «Մեր զինվորները հիմա էլ մտածում են, որ մեկի վարտիքը մյուսի վարտիքի հետ լվանալը արժանապատվության ոտնահարում է: բանակում իներցիոն երեւույթներ կան, տեղ-տեղ նայողների երեւույթը կա»:

«Ես տպավորված եմ, թե այս մեկ տարվա ընթացքում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը եւ մարտավարական իմաստով, եւ մատակարարումների հարցով ինչ հսկայական աշխատանք են կատարել»,-ասաց նա: