Եթե ԼՂ հարցում ունենամ լուծում, որն արժանի կլինի ներկայացնել ժողովրդին, հնարավոր է, որ հանրաքվե լինի. Փաշինյան
Երբ ժամանակին ասում էի, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ընտրվի վարչապետ, ծիծաղում էին, հիմա ծիծաղում են, երբ ասում եմ՝ ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը. այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բա ժողովուրդը պետք է որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք, մի քանի կոռուպցիոներներո՞վ, մի քանի բանակ թալանածներո՞վ: Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:
Վարչապետն ասաց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված ամենակարևոր խնդիրն այն է, որ պետք է հստակ ձևակերպել, թե ինչ ենք ուզում:
«Եկեք հստակ ձևակերպենք և կառավարությանն ասենք, գնա՛, վարչապետ, սա է քո խնդիրը: Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք, այդ ո՞վ բարոյական իրավունք ունի, ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում է: Նրանք չունեն բարոյական իրավունք, բանակ թալանածն ընդհանրապես իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսել: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, խուճապի են մատնվում. ո՞նց ժողովուրդն է որոշելու, բա մե՞նք: Ձեր տեղը դեռ էդտեղ է, վաղը մյուս օր կերևա, թե որտեղ կլինի, նախաքննությունն ու դատարանը կորոշի ձեր տեղը»,- նշեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել