Դա իրավական հարց է, թող քննարկվի ու որոշում կայացվի. Փաշինյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին
Երբ ես խոսել եմ խոշոր սեփականատերերի մասին, դա ասել եմ օլիգարխների մասին հարցին ի պատասխան: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու պահանջով:
Լրագրողի դիտարկմանը, որ ինքն ասել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, ինչը վերաբերում է նաեւ Ծառուկյանին, վարչապետն արձագանքեց. «Ես հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան եւ դրա համար քննադատության եմ արժանացել, որովհետեւ ասել են՝ հենա, հեսա:
Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ նշանակում է մարդ կամ մարդիկ, որոնք ունեն իշխանության որոշումների վրա ազդեցություն ունենալու լծակներ:
Այդ իմաստով Հայաստանում օլիգարխ չկա: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ գա մտնի իմ սենյակ եւ ասի՝ այ էս հարցը պետք է այսպես լուծես: Ցանկացած քաղաքացի կարող է փաստարկ ներկայացնել ու ասել՝ էս, էս փաստարկներով ճիշտ լուծումը սա է, եւ ես հաճույքով կընդունեմ: Բայց Հայաստանում քչերի իշխանություն չկա: Հայաստանում շատերի իշխանության տրամաբանությունն է»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՔՈ կուսակցության դիմումին, Փաշինյանն ասաց. «Դիմումը տրվել է, ընթացակարգերով պետք է քննարկվի, թող որոշում կայացվի: Դա իրավական հարց է: Ես այդտեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել