«Դուք մի սիրեք, թողեք անասուններին». Եգիպտացորենը ձեռքին թափահարող լրագրողը՝ Փաշինյանին
Ես թերահավատ եմ այն պնդումներին, երբ ասում են՝ այ էսպիսի մի բան կա, լուծումը սա է, վերջ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի պնդմանը, թե Հայաստանի տնտեսական աճի եւ ընդհանրապես երկրի փրկությունը եգիպտացորենի արտադրությունն է:
Հատկանշական է, որ լրագրողը եկել էր եգիպտացորենը ձեռքին եւ հարց տալիս էլ թափահարում էր այն: նա նշեց, որ ասշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ զարգացել են այն երկրները, որոնք զարկ են տվել եգիպտացորենի արտադրությանը, այդ թվում Չինաստանը, Սերբիան, ԵՄ երկրներից շատերը:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ չի հավատում նման ունիվերսալ լուծումներին. «Ասում են՝ թողեք բոլոր լյա-լյա-լուլյաները, այ սա է լուծումը: Աշխարհը դա վաղուց ասել է, իզուր ուրիշ բաներով մի զբաղվեք: Ես չեմ հավատում այդ լուծումերին:
Չնայած, ասեմ, որ եգիպտացորեն ես սիրում եմ»:
Լրագրողն էլ արձագանքեց. «Չէ, Դուք մի սիրեք, թողեք անասուններին»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել