ԿԳՆ-ն հերքում է բոլոր դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին տեղեկությունը
Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
«Հարկ եմ համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթականհամակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,-հայտնում է ԿԳ նախարարի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից:
Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել