Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ. Նիկոլ Փաշինյանը` ՊՎԾ պետի քրգործի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ սկզբից, երբ պարզ էր, թե Դավիթ Սանասարյանի գործն ինչ ուղղությամբ է գնում, երկու-երեք անգամ եկել է ինձ մոտ, խնդրել է գործը փոխանցել ՀՔԾ-ին, որովհետև ԱԱԾ-ում էլ նեղվում են այն կասկածներից, որ ոչ օբյեկտիվ գործը կքննվի: Այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես ասել եմ, որ դեմ եմ դրան, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը: Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի ինքներս մեզ հետ կապված գործերը քննենք և այսպես տալիս ենք ուրիշին և ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ եթե օբյեկտիվության համար պետք է, որ այդ գործը գնա ՀՔԾ, ինքը բացարձակ խնդիր չի տեսնում այդտեղ: Վարչապետի խոսքով՝ չի կարող այնպես լինել, որ գործը ոչ օբյեկտիվ քննվի:

«Էլի եմ ասում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես նաև ինձ համար շատ ցավալի արձանագրումներ եմ անում. հեղափոխությունն ինչի՞ համար է եղել ՀՀ-ում, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենանք: Հայտնի խոսք կա՝ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին օրենք: Որ ասում են՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ: Ես ԱԺ ամբիոնից ասել եմ, որ եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ինձ համար որևէ նշանակություն չունի: Հիմա էն տեղն է, որ դա ես պետք է ապացուցե՞մ, թե չապացուցեմ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ: «Չի կարող քննությունը օբյեկտիվ չլինել, եթե պարզվի, որ օբյեկտիվ չէ, դաժան պատժի կենթարկվեն այն մարդիկ, որոնք այդպիսի բան են արել: Իմ՝ գործի վերաբերյալ այս պահին ունեցած տվյալները միակողմանի չեն, իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, որ ասում են՝ հին քյոհնա ԱԱԾ-ականները խաբում են վարչապետին, իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներ են, իմ աղբյուրը նաև Դավիթ Սանասարյանն է: Ինչի՞ է թվում, որ բոլորն այդ նրբությունները հասկանում են, ես չեմ հասկանում»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ եթե պետք լինի, ԱԱԾ-ում էլ ստուգումներ կլինեն, և ստուգողը ՊՎԾ-ն է լինելու: Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանը չէ: «Լյուդովիկոսի ժամանակներն անցել են: Գաղտնիք բացեմ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները հեղափոխությունից մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել: Ես չեմ ուզում ասել, թե ինչ արդյունքի կբերի, ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, դա իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են»,- ասաց նա: