Հայաստանի Հանրապետության իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է. Փաշինյան
Կայուն խաղաղության գինը Հայաստանի համար դա Հայաստանի Հանրապետությունն է, բարձր ժողովրդավարական իմիջով, ուժեղ հանրությամբ, ժողովրդավարությամբ, խոսքի ազատությամբ եւ թափանցիկությամբ, օրինականությամբ եւ այլն։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է գինը կայուն խաղաղության գինը Հայաստանի համար։
«Հայաստանի Հանրապետության իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է։ Եւ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ամեն օրվա հետ Հայաստանի միջազգային իմիջը բարելավվում է։ Եւ մենք բանակցություններում ունենք սկզբունքային դիրքորոշումներ տարածաշրջանային հարցերի հետ, բայց մյուս կողմից ապակառուցողական չենք։ Մենք շատ կառուցողական դիրքորոշում ունենք, եւ միջազգային հանրությունը դա հստակ տեսնում է։ Մենք ունենք սկզբունքներ, սկզբունքներն արդարացված են, դրանք քմահաճույքային սկզբունքներ չեն, եւ մենք կառուցողական ենք տրամադրված ողջ բանակցային գործընթացում»,– ասաց Փաշինյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել