Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ–ի Արտակը, դարձել է Աննա Հակոբյանի հիմնադրամի «համեղ գործընկերը»
Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող Sas Sweеt-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին City of Smile թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«Մեր համեղ գործընկեր SAS SWEET-ի կողմից ներկայացված «City of Smile (Ժպիտների քաղաք)» թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ: Շատ շնորհակալ ենք SAS Sweet-ին և City of Smile խմորեղենը գնած բոլոր գուրմաններին։ Շարունակեք վայելել այս անչափ համեղ քաղցրավենիքը ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին՝ միաժամանակ աջակցելով մեր բալիկներին»,–ասվում է գրառման մեջ։
Աղբյուրը՝ 168.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել