Հայաստանը «էմիսարներ» է ուղարկում ՌԴ. Փորձում են ներգրավել նաեւ Կարեն Կարապետյանին
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը:
Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչեւ աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի եւ գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի եւ ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն:
Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել