«Շախմատը» դպրոցական ծրագրից հանելու մասին խոսք չկա, բայց դասավանդման մեթոդները, միանշանակ, պետք է բարելավել․ Արայիկ Հարությունյան
Շախմատի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ու շարունակում է բաձր մնալ: Այսօր «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ քննարկվելու է ««Շախմատը»՝ որպես կրթական առարկա ու կրթական մոդել թեման», և քննարկվելու է շատ հայտնի շախմատային գործիչների կողմից։
«Քննարկվելու է թե՛ Հայաստանում ներդրված առարկայի հնարավորությունները, թե՛ այն խնդիրները, որոնք կան դրանց հետ կապված։ Այս քննարկումը նաև մեզ համար կարևոր է, քանի որ կարող ենք ընթացիկ խնդիրներն արձանագրել և լուծումներ տալ»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ծնողների դժգոհությանը՝ կապված «Շախմատը» դպրոցում դասավանդելու հետ, նշեց, որ դրանք ամենևին փոքր դժգոհություններ չէին։ Նրա կարծիքով՝ ծնողները երեխաների հետ դասապատրաստման ժամանակ խնդիրներ են ունենում, քանի որ չեն տիրապետում առարկային։
«Մենք մեր գործընկերների հետ, նաև պարոն Լպուտյանի հետ, քննարկել ենք մշակումների ու վերապատրաստումների անցկացումը, որը հնարավորություն կտա լուծել այս խնդիրները։ Վերապատրաստումներն ու դասագրքերի փոփոխությունը շարունակական է»,- շարունակեց Հարությունյանը։
Նախարարը վստահեցրեց՝ «Շախմատը» դպրոցական ծրագրից հանելու մասին խոսք չկա, բայց դասավանդման մեթոդները, միանշանակ, պետք բարելավել։
Դիտարկմանը, որ Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, արդյո՞ք քաղաքական առումով շախմատի զարգացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, նախարարը պատասխանեց․ «Եթե ես այստեղ եմ, ապա նշանակում է, որ որևէ խնդիր չկա»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել