Սպորտի ոլորտում իրականացնելու ենք հեղափոխություն. Գաբրիել Ղազարյան
Սպորտի ոլորտում մենք իրականացնելու ենք կոնկրետ հեղափոխություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Ապա՝ Ղազարյանը թվեց այն ծրագրերը, որոնք այս տարի իրականացվելու են:
«Կարևորագույնն այս տարի՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրենքի մեջ փոփոխություններ ենք կատարելու, նոր խմբագրությամբ ենք ներկայացնելու օրենքը: Դա շատ սպասված է, և դրանով կարգավորվելու են սպորտի ոլորտի շատ հարցեր»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միաձուլումը ԿԳ նախարարության հետ մի շարք հարցերի լուծում կտա, օրինակ՝ նախադպրոցական հիմնարկներն էլ կունենան ֆիզկուլտուրա առարկան:
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքաշինության կոմիտեի հետ ունեն պայմանավորվածություն, որ Հայաստանի բոլոր համայնքները պետք է ապահովվեն մարզաբազաներով: «Բոլոր համայնքները պետք է ունենան մարզաբազաներ: Խնդրել ենք, որ նախահաշվարկներն իրականացվեն երեք տեսքով՝ բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ, լողավազան և հրաձգարաններ: Դրանք այն հիմնական մարզաբազաներն են, որոնց կարիքն այսօր շատ ունենք: Այդ ամեն ինչն իրականացելը հեշտ է, չենք ասում մեծ գումարներ են պետք, ուղղակի պետք է սկսել ու իրականացնել»,- նշեց Ղազարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի մայիսի 17-18-ին Երևանում անց է կացվելու մինչև 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնությունը:
Ըստ նախարարի՝ կառուցվելու է բարձրագույն վարպետության դպրոց: «Այս տարի մեկնարկը կտանք, մյուս տարի արդեն կկառուցվի: Կարևորում ենք դրա հիմնադրումը, որովհետև այսօր մանկապատանեկան մարզադպրոցներում 18 տարեկանից բարձր տարիք ունեցողներն իրավունք չունեն ներկա գտնվել դպրոցներում, իսկ այս կառույցը բոլոր այդ հարցերը կլուծի»,- նկատեց նա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ուզում են բոլոր մարզիչ-մանկավարժներին, մարզիկներին ապահովագրության դաշտ բերել: «Վարչապետի հանձնարարությամբ՝ պետք է բոլոր մարզադպրոցները բերենք միասնական դաշտ: Բոլոր մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները պետք է վճարվեն համապատասխան միասնական դաշտում: Մենք գտնում ենք՝ սխալ է, որ մեր ենթակայության տակ գտնվող դպրոցների մարզիչ-մանկավարժները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքային մարզադպրոցների մանկավարժ-մարզիչները: Դա ճիշտ չէ: Չեմ ասի, որ լինելու են մեծ կրճատումներ: Աշխատողը էլի աշխատելու է նույն տեղում, բայց ստանալու է ավելի բարձր աշխատավարձ: Մեր նպատակը դա է, և մենք դա իրականացնելու ենք մոտակա ժամանակներս»,- շեշտեց Գաբրիել Ղազարյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել