Օրենսդրական փոփոխություն. նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողն աշխատանքային օրը կավարտի 17:00-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը կփոփոխվի: Նշենք, որ այն հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքի վայրից ստիպված է լինում ժամանակից շուտ դուրս գալ՝ հարուցելով գործատուի դժգոհությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կրթության և գիտության նախարարությունը մշակել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսպես, առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00- ին է, կամ նրան կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն):
Այս նախագիծն ուրախացրել է աշխատող շատ ծնողների: Նրանք գրեթե միշտ բախվում են այս խնդրին. նրանց մեծ մասն աշխատավայրը լքում է, գնում երեխային մանկապարտեզից տուն հասցնում, ապա հետ վերադառնում դարձյալ աշխատանքի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել