Ի՞նչ եկամուտներ է ստացել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը հարկային տարում. Սարհատ Պետրոսյանի հայտարարագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ:
2018թ. հարկային տարվա սկզբում Ս. Պետրոսյանի դրամական միջոցները կազմել են 9 892 245 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար և շուրջ 2615 եվրո:
Հարկային տարվա վերջում նրա՝ վերոնշյալ դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 7 245 560 ՀՀ դրամ, 50 ԱՍՆ դոլար և շուրջ 2615 եվրո:
2018 թվականին Ս. Պետրոսյանի եկամուտների հանրագումարը կազմել է 9 523 511 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 3 191 478 ՀՀ դրամը, 842 572 ՀՀ դրամը և 4 034 461 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: 9 523 511 ՀՀ դրամ հանրագումարից 1 455 000 ՀՀ դրամը շահաբաժին է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել